30 янв. 2011 г.

ՏԱՐՎԱ ՄԱՐԴԻԿ 2 0 1 0 LUXURY ԱՄՍԱԳՐԻ ՎԱՐԿԱԾՈՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Մարտ ամսին կկայանա Luxury ամսագրի Տարվա Մարդիկ 2010 մրցանակաբաշխությունը: Այս մասշտաբային միջոցառման շրջանակներում 50 տարբեր անվանակարգերում մրցանակներ կհանձնվեն 2010-ի ընթացքում իրենց գործունեության ոլորտներում աչքի ընկած և ձեռքբերումներ ունեցած գործիչների: Մի շարք անհատների ու կոլեկտիվների կշնորհվեն նաև Luxury-ի 7 հատուկ մրցանակները` իրենց ունեցած վաստակի համար: Տարվա Մարդիկ 2010 նախագիծը (նախագծի հեղինակներ` Էռնեստո Մարկո, Դավիթ Պ. Վարդազարյան, կազմակերպիչներ` Luxury ամսագրի խմբագրակազմ, 30 հոգանոց թիմ) մշակվել և զարգացվել է 6 ամիս շարունակ: Հեղինակները մշտապես հետևել են ներկայացված բոլոր հավակնորդների գործունեությանը, կատարել ծավալուն ուսումնասիրություններ և խորհրդակցել հեղինակավոր մասնագետների հետ: Նախնական աշխատանքներից հետո կազմված ցուցակները ներկայացվելեն Luxury-ի ընտրող Ժյուրիի 21 անդամների քննարկմանը: Հունվարի 20-ին Mezzo ակումբում կայացելէ Luxury-ի Ժյուրիի բոլոր անդամներ իհանդիպում-քննարկում, հավակնորդների նախնական ընտրություն: Նախագիծը ևս մեկ անգամ ներկայացվել է ժյուրիի անդամներին, պատասխաններ են տրվել նրանց հարցերին, որից հետո մեկնարկել է քվեարկությունը: Այն տևել է մոտ2 ժամ, որից հետո ժյուրիի անդամները իրենց ստորագրությամբ փաթեթները անձամբ փակել և հանձնել են նախագծի պատասխանատուներին: Արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում:

Комментариев нет:

Отправить комментарий