5 апр. 2011 г.

ԱՐԱՄ MP3-Ն ՄՐՑԱՆԱԿԸ ՍՏԱՑԱՎ VITAMIN CLUB-I ԲԵՄԻՑ



Ապրիլի 3-ին Vitamin ակումբի նկարահանումների ժամանակ Luxury ամսագրի խմբագրությունը` ի դեմս Էռնեստո Մարկոյի, Դավիթ Պ. Վարդազարյանի, Անդրանիկ Օհանյանի, մրցանակ հանձնեց Արամ Սարգսյանին, նույն իրեն` Արամ MP3-ին: 

Մրցանակը շնորհվեց Տարվա Գովազդային դեմք անվանակարգում: Արամը ներկայացված էր եղել նաև Տարվա հաղորդավար / շոումեն անվանակարգում: Uակայն նախ 22 հոգուց բաղկացած ժյուրին, ապա մոտ 1 000 հոգուց բաղկացած ընտրող խումբը արտիստին հաղթող էր ճանաչել հենց տարվա Գովազդային դեմք անվանակարգում: Ներկայանալի անվանական մրցանակի հետ մեկտեղ Արամին հանձնվեց Անելիք բանկի սահմանած հատուկ նվերը` գոլդ քարտ` շոշափելի գումարով: Լուսանկարները` Դիանա Բոստանչյանի

Комментариев нет:

Отправить комментарий