30 янв. 2011 г.
ՏԱՐՎԱ ՄԱՐԴԻԿ 2010-ի ժյուրիի աշխատանքներին միացավ նաև տիկին Նանի Օսկանյանը
Marriott Armenia հյուրանոցում կայացավ Երևան կանանց միջազգային ընկերակցության նախագահ, բարերար Նանի Օսկանյանի, իր օգնական Մարիաննա Բեկչյանի և Տարվա Մարդիկ 2010 նախագծի հեղինակներ Էռնեստո Մարկոյի ու Դավիթ Պ. Վարդազարյանի հանդիպումը:
Հանդիպման նպատակը արդեն հայ հանրության ուշադրության կենտրոնում հայտնված նախագծի քննարկումն էր: Տիկին Օսկանյանը շատ բարձր գնահատեց նախագծի բուն իրողությունը մեր իրականության մեջ, դրա հետապնդած մարդասիրական, խրախուսական նպատակներն ու պոտենցիալը, հաջողություն մաղթեց կազմակերպիչներին:
Բարերարը ոչ միայն մասնակցություն ստանձնեց ժյուրիի աշխատանքին,այլև
պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում նաև
աջակցել նախագծին:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий